ՎՎարդուհի Հարությունյան

Թրամփը պատվիրակություն կուղարկի Ուկրաինա

Թրամփը պատվիրակություն կուղարկի Ուկրաինա

Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ Դոնալդ Թրամփի թիմն այս շաբաթ կմեկնի Ուկրաինա: Նրա խոսքով՝ այցը տեղի կունենա մինչև փետրվարի 14-16-ը նախատեսված Մյունխենի անվտանգության համաժողովը:

Ուկրաինայի նախագահը տեղեկացրել է, որ ծրագրում է հանդիպել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի, հնարավորության դեպքում՝ նաև Դոնալդ Թրամփի հետ:

«Ինչ վերաբերում է Թրամփ-Պուտին շփումների մասին լուրերին... Սպասենք, տեսնենք՝ ինչի մասին է խոսքը, և արդյոք դա ճի՞շտ է»,-  շեշտել է Զելենսկին:

Սպիտակ տան ղեկավարը հաստատել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով իր հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը շուտով մեկնելու է Ուկրաինա։ Թրամփը նաև տեղեկացրել է, որ այս շաբաթ կզրուցի Վոլոդիմիր Զելենսկու հետ։

«Կարծում եմ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարները ցանկանում են գործարք կնքել: Դա պետք է արվի»,- հավելել է ԱՄՆ նախագահը:

Թրամփը նաև կարծիք է հայտնել, թե «Ուկրաինան մի օր կարող է դառնալ ռուսական», բայց կարող է նաև չդառնալ: Նրա խոսքով՝ Վաշինգտոնը ցանկանում է փոխհատուցում ստանալ Կիևին աջակցության համար և դա կարող է արվել ուկրաինական հազվագյուտ մետաղների հաշվին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում