ՎՎարդուհի Հարությունյան

ՀԱՄԱՍ-ը հետաձգել է իսրայելցի պատանդների հերթական խմբի ազատ արձակումը

ՀԱՄԱՍ-ը հետաձգել է իսրայելցի պատանդների հերթական խմբի ազատ արձակումը

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ հետաձգում է իսրայելցի պատանդների հերթական խմբի ազատ արձակումը, որը նախատեսված էր փետրվարի 15-ին։ Պաղեստինյան խմբավորումը պնդել է, որ Իսրայելը խախտում է հրադադարի գործարքի դրույթները, թույլ չի տալիս Գազայի հատվածի հյուսիսի բնակիչներին վերադառնալ իրենց տներ, ինչպես նաև խոչընդոտում է հումանիտար օգնությունը։ Շարժումը նշել է, որ կվերսկսի գերիների փոխանակումը, եթե միջնորդները ստիպեն Իսրայելին կատարել ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունները:

Իսրայելի պաշտպանության նախարարը «հրադադարի ուղղակի խախտում» է որակել ՀԱՄԱՍ-ի հայտարարությունը։ Իսրայել Կացը ՑԱՀԱԼ-ին հանձնարարել է բարձրացնել մարտունակությունը՝ արձագանքելու Գազայում ցանկացած իրադարձության և ապահովել Իսրայելի սահմանամերձ տարածքների պաշտպանությունը։ 

ԱՄՆ նախագահն էլ նախազգուշացրել է՝ եթե բոլոր պատանդներն առաջիկա օրերին չվերադարձվեն, ինքը կառաջարկի չեղարկել Գազայի հատվածում հաստատված զինադադարը: «Եվ դժոխք կսկսվի»,- ասել է Դոնալդ Թրամփը: 

Ստեղծված անորոշ իրավիճակի ֆոնին Իսրայելում ցույցեր են սկսվել: Բողոքի ակցիայի մասնակիցները փակել են Թել Ավիվի մի շարք փողոցներ՝ պահանջելով կառավարությունից վերադարձնել գերիներին և հավատարիմ մնալ հրադադարի գործարքին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում