ԿԿարմեն Ղուկասյան

Ի՞նչ կլինի թոշակառուների արձագանքը, եթե Կառավարությունը ծրագրեր նախաձեռնի նրանց կողմից սոցիալական բիզնես նախաձեռնություններին աջակցելու համար. վարչապետ

Ի՞նչ կլինի թոշակառուների արձագանքը, եթե Կառավարությունը ծրագրեր նախաձեռնի նրանց կողմից սոցիալական բիզնես նախաձեռնություններին աջակցելու համար. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում, որը ներկայացնում ենք ստորև. 

«Երեկ ավտոբուսում թոշակառու տիկնոջը հարցրեցի, թե ինքն ինչով է լցնում իր օրը: Ասաց, որ իրականում զբաղմունքի խնդիր ունի: Ես էլ ասացի, որ հիմա տարբեր երկրներում շատ եմ տեսնում սոցիալական բիզնեսներ, որ թոշակառուներն իրենք են նախաձեռնում:

Վերջերս Գերմանիայում առիթ ունեցանք նախաճաշել մի սրճարանում, որտեղ աշխատողների մեծ մասը թոշակառուներ են: Ի՞նչ կլինի Հայաստանի թոշակառուների արձագանքը, եթե Կառավարությունը նման ծրագրեր նախաձեռնի թոշակառուների կողմից սոցիալական բիզնես նախաձեռնություններին աջակցելու համար:

Ասաց՝ մտածելու բան է: Մտածենք ուրեմն»:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը երեկ երթևեկել է հասարակական տրանսպորտով և այդ երթևեկությանը վերաբերող տեսանյութ է հրապարակել։

Ավելի ուշ վարչապետը իր տպավորություններով կիսվել է Տելեգրամի և Ֆեյսբուքի իր էջերում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում