ՎՎարդուհի Հարությունյան

Կոբախիձեն հնարավոր է համարել Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանը մինչև 2030 թվականը

Կոբախիձեն հնարավոր է համարել Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանը մինչև 2030 թվականը

Euronews-ի հետ հարցազրույցում Իրակլի Կոբախիձեն հնարավոր է համարել Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանը մինչև 2030 թվականը։

Վրաստանի վարչապետի խոսքով՝ գնդակը Բրյուսելի դաշտում է, և Եվրամիությանն ավելի շատ ճկունություն է անհրաժեշտ նոր անդամներ ընդունելու հարցում:

«Մեր հարաբերությունների ներկա վիճակը մեզ համար անընդունելի է։ Մենք շահագրգռված ենք ԵՄ-ի հետ առողջ հարաբերություններով, ինչը չենք տեսնում այս փուլում։ Բայց մենք համոզված ենք, որ դրա պատճառը ոչ թե Վրաստանի քաղաքականությունն է, այլ Վրաստանի նկատմամբ եվրոպական բյուրոկրատական քաղաքականությունը։ Այսպիսով, եթե այս քաղաքականությունը փոխվի, ամեն ինչ կկարգավորվի»,- ասել է Կոբախիձեն:

Նրա խոսքով՝ Թբիլիսին կշարունակի անշեղորեն շարժվել դեպի այդ նպատակը, և ակնկալում է, որ առաջիկա տարիներին Վրաստանի նկատմամբ մոտեցումը կփոխվի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում