ԼԼուսինե Մուրադյան

Լավ խոսակցություն ունեցանք. Փաշինյանը՝ Դեյվիդ Վենսի հետ հանդիպման մասին

Լավ խոսակցություն ունեցանք. Փաշինյանը՝ Դեյվիդ Վենսի հետ հանդիպման մասին

Սպիտակ տանը ճանաչողական հանդիպում ունեցա ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Լավ խոսակցություն ունեցանք»,- գրել է Փաշինյանը և կից հրապարակել Դեյվիդ Վենսի հետ համատեղ լուսանկարը: 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում