ՎՎարդուհի Հարությունյան

Ուկրաինան պատրաստ կլինի բանակցել Ռուսաստանի հետ, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ ընդհանուր ընկալում կլինի. Զելենսկի

Ուկրաինան պատրաստ կլինի բանակցել Ռուսաստանի հետ, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ ընդհանուր ընկալում կլինի. Զելենսկի

Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ պատրաստ կլինի բանակցել Ռուսաստանի նախագահի հետ, երբ ընդհանուր ընկալում կլինի՝ ինչպես է ավարտվելու պատերազմը։

«ԱՄՆ-ն, նախագահ Թրամփը և ԵՄ երկրները կարծում են, որ դիվանագիտությունն անհնար է առանց Մոսկվայի»,- նշել է Զելենսկին, հույս հայտնել, որ Դոնալդ Թրամփին կհաջողվի ստիպել Մոսկվային ավարտել պատերազմը։

Նախագահը կարևորել է Ուկրաինային անվտանգության ամուր երաշխիքների տրամադրումը։ Նրա խոսքով՝ Կիևն այդ հարցով շփումների մեջ է Վաշինգտոնի հետ:

Մեկնաբանելով ռուս-ուկրաինական կարգավորման հնարավոր ծրագրերի մասին արևմտյան ԶԼՄ-ների հրապարակումները՝ Զելենսկին համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ նախագահը պատերազմի դադարեցման պաշտոնական ծրագիր դեռևս չունի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում