ԼԼուսինե Մուրադյան

«Զանգեզուրի միջանցքը» վնաս է և՛ Իրանին, և՛ Հայաստանին. դեսպան Սոբհանի

«Զանգեզուրի միջանցքը» վնաս է և՛ Իրանին, և՛ Հայաստանին. դեսպան Սոբհանի

Մենք կարծում ենք, որ սահմանազատման գործընթացը խաղաղության հասնելու նոր քայլ է: Այն, ինչ որդեգրվել է հիմքում, դա Ալմա-Աթայի հայտարարությունն է և միջազգային կանոնակարգերը: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:

«Եթե սահմանազատման գործընթացն իրագործվում է միջազգային կանոնների, ինչպես նաև Ալմա-Աթայի հայտարարության համաձայն, դա կնպաստի անվտանգության և խաղաղության ապահովմանը:

Մեր և Հայաստանի միջև սահմանը շատ հստակ է: Այն երկխոսությունը, որն իրականացվում է միջազգային սահմանների հստակեցման համար Հայաստանի և Ադրբեջանի միջև, որևէ ազդեցություն չի կարող ունենալ մեր և Հայաստանի միջև սահմանի վրա»,- ասաց նա:

Դեսպան Սոբհանին խոսեց նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, ապա դեսպանը նշեց, որ միայն Հայաստանն ու Իրանն են, որ դրա մասին միատեսակ են մտածում:

«Միայն Իրանն է, որ աջակցում է Հայաստանին՝ դեմ հանդես գալու այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում: Տարածաշրջանի երկրներից միայն Իրանն է, որ կանգնած է այս հարցում Հայաստանի կողքին: Մենք Հայաստանի հետ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում տարաձայնություն չունենք և միատեսակ ենք մտածում: Այն վնաս է և՛ Իրանին, և՛ Հայաստանին»,- ասաց նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում