ՎՎահե Դավթյան

Հրաձգություն Շվեդիայի ուսումնական հաստատություններից մեկում․ մոտ 10 մարդ է մահացել

Հրաձգություն Շվեդիայի ուսումնական հաստատություններից մեկում․ մոտ 10 մարդ է մահացել

Մոտ 10 մարդ է մահացել Շվեդիայի Էրեբրու քաղաքի դպրոցներից մեկի հարևանությամբ տեղակայված ուսումնական կենտրոնում` հրաձգության հետևանքով։ Այս մասին հայտարարել է ոստիկանությունը։

Տեղական մամուլում ավելի վաղ հայտնվել են հաղորդագրություններ մի քանի զոհի մասին, սակայն պաշտոնապես հաղորդվել է ընդամենը վեց տուժածի մասին, իսկ զոհերի մասին տեղեկությունը ոստիկանությունից չեն մեկնաբանել։

Ավելի ուշ քաղաքային ոստիկանության ղեկավար Ռոբերտո Էյդ Ֆորեստը հաստատել է, որ հրաձգության հետևանքով զոհվել է մոտ 10 մարդ, որոնց թվում է ենթադրաբար նաև ինքը՝ կրակողը։ Վերջինիս մասին հայտնի է միայն այն, որ ավելի վաղ նա ոստիկանությանը ծանոթ չի եղել, որևէ կազմակերպված հանցավոր խմբի հետ կապված և դրանղ անդամ չի եղել։ Ոստիկանությունը նաև առայժմ ահաբեկչական դրդապատճառ չի տեսնում կատարվածում։

«Մենք կարծում ենք, որ հանցագործը միայնակ է եղել»,- ասել է Ֆորեստը՝ հավելելով, որ այս «չափազանց ողբերգական միջադեպի» հետաքննությունն ամենավաղ փուլում է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում