ՎՎարդուհի Հարությունյան

Կիևը ամերիկյան աջակցության դիմաց ԱՄՆ-ին հազվագյուտ մետաղներ կմատակարարի. Թրամփ

Կիևը ամերիկյան աջակցության դիմաց ԱՄՆ-ին հազվագյուտ մետաղներ կմատակարարի. Թրամփ

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ մտադիր է համաձայնագիր կնքել Ուկրաինայի իշխանության հետ, ըստ որի Կիևն ամերիկյան աջակցության դիմաց հազվագյուտ մետաղներ կմատակարարի Միացյալ Նահանգներին։

Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը համաձայն է այդ տարբերակին: Թե ինչ հազվագյուտ մետաղների մասին է խոսքը՝ Դոնալդ Թրամփը չի հստակեցրել: Այնուհանդերձ հայտնի է, որ Ուկրաինան ուրանի, լիթիումի և տիտանի մեծ պաշարներ ունի:

Սպիտակ տան ղեկավարը նաև հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման հարցում «մեծ առաջընթաց» է գրանցվել։ Այլ մանրամասներ նա չի հաղորդել: Թրամփը միայն շեշտել է՝ «այս անհեթեթ պատերազմը պետք է դադարեցվի»:

Կրեմլի խոսնակը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահի խոսքերը, խորհուրդ է տվել Վաշինգտոնին դադարեցնել Կիևին աջակցությունը և այդպիսով նպաստել պատերազմի դադարեցմանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում