ԳԳոհար Սարգսյան

Իրանը դեմ է տարածաշրջանում աշխարհագրական սահմանների փոփոխությանը․ Փեզեշքիանը՝ Հաջիևին

Իրանը դեմ է տարածաշրջանում աշխարհագրական սահմանների փոփոխությանը․ Փեզեշքիանը՝ Հաջիևին

Իրանը հանդես է գալիս Կովկասի տարածաշրջանում օտարերկրյա միջամտության դեմ։ Ինչպես հայտնում է «Մեհր»-ը, նախագահ Մասուդ Փեզեշքիանը նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպմանը, որը Թեհրան է այցելել՝ մասնակցելու Տնտեսական համագործակցության կազմակերպության նիստին։

Հանդիպման ժամանակ Փեզեշքիանն ընդգծել է Իրանի քաղաքականությունը՝ ուղղված կովկասյան տարածաշրջանում աշխարհագրական սահմանների որևէ փոփոխության և օտար պետությունների միջամտության դեմ։

«Տարածաշրջանի սահմանների փոփոխությունը որևէ պայմաններում ընդունելի չէ։ Տարածաշրջանի սահմաններից դուրս գտնվող պետությունների փորձերը պահանջում են տարածաշրջանի երկրների միջև ինտեգրման և միասնականության ամրապնդում»,- ասել է նա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում