ՄՄարիամ Մխիթարյան

ԵՄ առաջնորդները քննարկել են ԱՄՆ-ի հետ պաշտպանական ծախսերի աճը և առևտրային պատերազմի սպառնալիքը

ԵՄ առաջնորդները քննարկել են ԱՄՆ-ի հետ պաշտպանական ծախսերի աճը և առևտրային պատերազմի սպառնալիքը

Երկուշաբթի Բրյուսելում ընթացել է ԵՄ առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպումը, որին մասնակցել են նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն և ԵՄ անդամ չհանդիսացող Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։

Հանդիպման հիմնական թեման եղել է Եվրամիության պաշտպանունակության ամրապնդումը՝ «ռուսական պոտենցիալ սպառնալիքի պայմաններում»։

Հանդիպման մասնակիցները քննարկել են ԵՄ պաշտպանական ծախսերի հարցը: «Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններն ու ԱՄՆ նոր վարչակազմի հայտարարությունները եվրոպացիներին մղում են ավելի մեծ միասնության և ավելի մեծ ակտիվության՝ հանուն հավաքական անվտանգության»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Եվրոպայի անվտանգությունը հնարավոր չէ ապահովել առանց եվրոպացիների մասնակցության: Մենք պետք է ավելի առաջ գնանք պաշտպանական արդյունաբերության, պաշտպանության արդյունաբերական և տեխնոլոգիական բազայի զարգացման գործում, ավելի շատ ներդրումներ կատարենք՝ նախապատվությունը տալով եվրոպական արտադրությանը»,- ասել է Մակրոնը:

ԵՄ առաջնորդները քննարկել են նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարություններն ու գործողությունները, որոնց համաձայն՝ չի բացառվում ԵՄ-ից ԱՄՆ ներկրվող ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու հնարավորությունը։

«ԵՄ-ից ապրանքների հանդեպ ամերիկյան հնարավոր մաքսատուրքերը և դրանց եվրոպական արձագանքը օգուտ չեն բերի Վաշինգտոնին, քանի որ առևտրային պատերազմներում հաղթողներ չեն լինում»,- հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը՝ Բրյուսելում ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովից առաջ։ Նա ընդգծել է, որ նման տուրքերը հանգեցնում են լրացուցիչ ծախսերի և անօգուտ են։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում