ՄՄարիամ Մխիթարյան

Վրաստանը հետ է կանչում ԵԽԽՎ-ից իր պատվիրակությանը

Վրաստանը հետ է կանչում ԵԽԽՎ-ից իր պատվիրակությանը

Վրաստանի իշխանությունները որոշել են հետ կանչել իրենց պատվիրակության անդամներին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովից (ԵԽԽՎ): Այդ մասին հայտնի է դարձել Վրաստանի խորհրդարանի բյուրոյի նիստի ժամանակ։

«Մենք ակնկալում ենք, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը կվերադառնա իր առաջնային արժեքներին, որոնք հիմնված են ժողովրդավարության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի վրա»,- ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին բյուրոյի նիստում, հաղորդում են վրացական լրատվամիջոցները:

Հունվարի 29-ին ԵԽԽՎ-ն ընդունել է բանաձև, որով ճանաչում է Վրաստանի պատվիրակության լիազորությունները, սակայն պայմանով, որ մինչև ապրիլ երկրում նշանակվի խորհրդարանի նոր ընտրություն, իսկ «քաղբանտարկյալները» ազատ արձակվեն։ Վրաստանի պատվիրակության իրավունքները կսահմանափակվեն, իսկ լիազորությունները կվերանայվեն ապրիլին։ Պատվիրակության ղեկավար Թեա Ցուլուկիանին ասել է, որ Վրաստանը դադարեցնում է աշխատանքը ԵԽԽՎ-ում՝ ի պատասխան այդ որոշման։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում