ՄՄարիամ Մխիթարյան

Փոփոխություններ են անհրաժեշտ Պանամայի ջրանցքի գործունեության հարցում. Մարկո Ռուբիո

Փոփոխություններ են անհրաժեշտ Պանամայի ջրանցքի գործունեության հարցում. Մարկո Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է Պանամա: Դա այդ պաշտոնում նրա առաջին արտասահմանյան այցն է: Կենտրոնական Ամերիկայի այդ երկրի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոյի հետ հանդիպման ժամանակ նա  ասել է, որ անհապաղ փոփոխություններ են անհրաժեշտ Պանամայի ջրանցքի՝ Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսները կապող առանցքային նավարկելի զարկերակի գործունեության հարցում:

Ռուբիոն նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եկել է այն եզրակացության, որ Չինաստանի ազդեցությունը սպառնում է Պանամայի ջրանցքի աշխատանքին: Իր ուղևորությունից առաջ ԱՄՆ պետքարտուղարը նախազգուշացրել էր, որ Չինաստանը, որը վերահսկում է նավահանգստային օպերատոր ընկերությանը, հակամարտության դեպքում կարող է արգելափակել ջրանցքի մուտքը:

Նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն Մարկո Ռուբիոյի հետ բանակցություններից հետո ասել է, որ Պանամայի ինքնիշխանությունը ջրանցքի նկատմամբ չպետք է կասկածի տակ դրվի: Միաժամանակ նա հայտարարել է ԱՄՆ-ի հետ համագործակցելու պատրաստակամության մասին, մասնավորապես, անօրինական ներգաղթյալների վերադարձի հարցում՝ ոչ միայն Պանամայից, այլև հարևան երկրներից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում