ԳԳոհար Սարգսյան

Թրամփի թիմը ցանկանում է Ուկրաինային խրախուսել նոր ընտրություն անցկացնել՝ ՌԴ հետ հաշտության հասնելու համար. Reuters

Թրամփի թիմը ցանկանում է Ուկրաինային խրախուսել նոր ընտրություն անցկացնել՝ ՌԴ հետ հաշտության հասնելու համար. Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմը քննարկում է նախագահի արտահերթ ընտրություն անցկացնելու համար Կիևին խրախուսելու հարցը, որպեսզի հաղթողը ստանձնի ՌԴ հետ տևական խաղաղության հարցում համաձայնության գալու պատասխանատվությունը։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Համաձայն վերջինիս տեղեկությունների՝ Ուկրաինայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնացը և Սպիտակ տան այլ պաշտոնյաներ վերջին օրերին քննարկել են Ուկրաինային՝ ՌԴ հետ նախնական հաշտեցման շրջանակներում ընտրության նախապատրաստելու հարցը, ինչպես նաև Մոսկվայի ու Կիևի միջև տևական խաղաղության հաստատումից առաջ կրակի դադարեցման հնարավորությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում