ՎՎարդուհի Հարությունյան

Օրբանը սպառնացել է արգելափակել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները, եթե Բրյուսելը չվերականգնի գազի տարանցումը

Օրբանը սպառնացել է արգելափակել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները, եթե Բրյուսելը չվերականգնի գազի տարանցումը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ կարգելափակի Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցները, եթե Բրյուսելը չօգնի վերականգնել Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը: Նրա խոսքով՝ Կիևի այդ որոշումն անընդունելի է:

«Անընդունելի է, որ Ուկրաինան հրաժարվում է ռուսական գազն իր տարածքով տեղափոխել Կենտրոնական Եվրոպա՝ դրանով իսկ առաջացնելով գազի գնի բարձրացում, ինչն էլ իր հերթին հանգեցնում է ամեն ինչի, այդ թվում՝ վառելիքի գների բարձրացման։ Այդ պատճառով մենք այլ ելք չունենք, քան շատ լուրջ և հաստատակամ ասել՝ եթե նրանք չփոխեն դա, մենք կվերացնենք պատժամիջոցները»,- հայտարարել է Օրբանը։

Նա պահանջել է, որ Եվրահանձնաժողովն ապահովի պայմաններ, որոնք չեն վնասի Հունգարիայի քաղաքացիների շահերը և չեն հանգեցնի գների հետագա աճի: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում