ԼԼուսինե Մուրադյան

Փետրվարի 1-ից կգործի նաև 150 դրամով 1 ուղետոմս գնելու տարբերակ. ավագանին ընդունեց որոշման նախագիծը

Փետրվարի 1-ից կգործի նաև 150 դրամով 1 ուղետոմս գնելու տարբերակ. ավագանին ընդունեց որոշման նախագիծը

 Փետրվարի 1-ից հասարակական տրանսպորտից օգտվելու համար կգործի նաև մեկ ուղևորության համար նոր ուղետոմս՝ 150 դրամ սակագնով, որը պահպանվելու է ողջ 2025 թ. ընթացքում: 

Երևանի ավագանին այսօր կայացած նիստում հավանություն տվեց որոշման նախագծին:

«Մեկ ուղևորություն» ֆիզիկական կամ էլեկտրոնային տոմսը, ի դեպ, կարող եք օգտագործել ձեռքբերման պահից 3 օրվա ընթացքում` 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ: 

2025 թ. հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ն արդեն իսկ ձեռք բերված և ձեռք բերվող 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա թե հիմնական սակագնով, թե զեղչված  տոմսերը,  բացառություն են միայն անվճարները, ստանալու են հավելյալ 30-օրյա օգտագործման ժամկետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում