ՎՎարդան Հովսեփյան

Հաստատվել է ՀՀ համայնքների միության նոր կանոնադրությունը

Հաստատվել է ՀՀ համայնքների միության նոր կանոնադրությունը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովին։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

 

Բացման խոսքում նախարարը կարևորել է Համայնքների միության դերը, ընդգծել, որ հատկապես համայնքների միավորումից հետո Միությունը պետք է նոր միջավայրի պահանջներին համարժեք արձագանքի, համայնքների շահերը առավել արդյունավետ ներկայացնի և իրականացնի իր կանոնադրական գործառույթները։

 

Ընդհանուր ժողովի ժամանակ քվեարկությամբ հաստատվել է Միության նոր կանոնադրությունը, որն ավելի արդյունավետ ու ներառական աշխատանք կապահովի համայնքների համար, ընտրվել է վարչության նոր կազմը։

 

Խուդաթյանը շնորհավորել է նորընտիր վարչությանը և մաղթել արդյունավետ աշխատանք, հույս հայտնել, որ նորընտիր մարմինը լավագույնս կներկայացնի համայնքների շահերը, կնպաստի համայնքների համաչափ զարգացմանը։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում