ՄՄարիամ Մխիթարյան

Ավարտվել են Ռուսաստանի և Սիրիայի նոր իշխանությունների միջև առաջին բանակցությունները

Ավարտվել են Ռուսաստանի և Սիրիայի նոր իշխանությունների միջև առաջին բանակցությունները

Ռուսական բարձրաստիճան պատվիրակությունը՝ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի և Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևի գլխավորությամբ, Բաշար Ասադի վարչակարգի տապալումից հետո առաջին անգամ ժամանել էր Դամասկոս, հաղորդում է BBC-ն։

Սիրիայի նոր ղեկավարության կողմից բանակցություններին մասնակցել են ժամանակավոր կառավարության նոր վարչակազմի ղեկավար Ահմադ ալ Շարաան, արտաքին գործերի նախարար Ասադ ալ Շիբանին և առողջապահության նախարար Մահեր ալ Շարաան:

Ռուսաստանը ցանկանում է պահպանել երկու խոշոր ռազմական օբյեկտի՝ Տարտուսի ռազմածովային նավահանգստի և Լաթաքիա քաղաքից ոչ հեռու գտնվող Խմեյմիմ ավիաբազայի նկատմամբ հսկողությունը: Երեք ժամ տևած բանակցություններից հետո այդ հարցը մնացել է չլուծված: Ռուսաստանի ներկայացուցիչը հայտարարել է, որ «իրավիճակը բարդ է», պահանջվում են լրացուցիչ բանակցություններ, գրում է գործակալությունը։

Դամասկոսն ընդգծել է, որ, «հարաբերությունները վերականգնելու համար անհրաժեշտ է ուղղել անցյալի սխալները, հարգել սիրիացի ժողովրդի կամքը և ծառայել նրա շահերին»։

Bloomberg-ն էլ, հղում անելով Մոսկվայի աղբյուրին, հայտնել էր, որ Սիրիայի նոր իշխանությունների հետ Ռուսաստանի կողմից Սիրիայում ռազմական ներկայությունը պահպանելու վերաբերյալ բանակցությունները փակուղի են մտել։

Գործակալության զրուցակցի խոսքով՝ ռուսական երկու տրանսպորտային նավ ստիպված է եղել սպասել մի քանի շաբաթ, մինչև նրանց թույլ են տվել նավարկել Տարտուս՝ զինտեխնիկան հանելու։ Խմեյմիմ ավիաբազայում գործունեությունը նույնպես սահմանափակ է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում