ԳԳոհար Սարգսյան

Փետրվարի 21-ից կմեկնարկի Երևան-Դելի ուղիղ չվերթ. «Հայկական ավիաուղիներ»

Փետրվարի 21-ից կմեկնարկի Երևան-Դելի ուղիղ չվերթ. «Հայկական ավիաուղիներ»

Armenian Airlines ավիաընկերությունը փետրվարի 21-ից մեկնարկում է ուղիղ չվերթեր՝ Երևանից դեպի Դելի։ Սա առաջին ուղիղ ավիափոխադրումն է Հայաստանի և Հնդկաստանի միջև։

Թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին, հարմարավետ Airbus 321-200 ինքնաթիռով՝ նախատեսված 220 ուղևորի համար։

Երևան-Դելի թռիչքի տևողությունը՝ 4 ժամ 40 րոպե է, հետադարձը՝ 5 ժամ 10 րոպե։

Մոսկվայից ուղևորները նույնպես կարող են հեշտությամբ հասնել Դելի՝ «Շերեմետևո» միջազգային օդանավակայանից Երևանով հարմարավետ տրանսֆերային թռիչքների շնորհիվ։

Armenian Airlines-ի առավելություններն են՝

  • ձեռքի ուղեբեռ՝ 1 հատ մինչև 7 կգ - 55 x 40 x 20 սմ. մանրամասները՝ հղումով.
  • սակագնային 90% զեղչ՝ 0-2 տարեկան երեխաների համար.
  • սակագնային 15% զեղչ՝ 2-12 տարեկան երեխաների համար.
  • նախքան մեկնումը տոմսը փոխանակելու և ինքնաթիռում նստատեղ ընտրելու հնարավորություն:

Ընթացիկ չվացուցակը և տոմսերի ամրագրումները հասանելի են ավիաընկերության պաշտոնական կայքում, տոմսարկղերում:

Նշենք, որ այս տարի նախատեսվում են մի շարք նոր այլ ուղղություններ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում