ԳԳոհար Սարգսյան

Միրաքյան փողոցում գտնվող գրասենյակի երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել

Միրաքյան փողոցում գտնվող գրասենյակի երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել

Հունվարի 25-ին՝ ժամը 18:32-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Միրաքյան փողոցում գտնվող գրասենյակի երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:26-ին, մարվել՝ 20:32-ին: Այրվել են սենյակներից մեկի գույքը, հարակից սենյակի գույքը՝ մասամբ և ջերմահարվել՝ կախովի առաստաղը (16 քմ):

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում