ՎՎարդուհի Հարությունյան

Անհնար է Ուկրաինային դուրս թողնել պատերազմի դադարեցման շուրջ բանակցություններից. Զելենսկի

Անհնար է Ուկրաինային դուրս թողնել պատերազմի դադարեցման շուրջ բանակցություններից. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ անհնար է Ուկրաինային դուրս թողնել պատերազմի դադարեցման շուրջ բանակցություններից:

 «Ուկրաինային հնարավոր չէ դուրս թողնել որևէ բանակցային հարթակից: Հակառակ դեպքում նման բանակցային հարթակը չի ունենա իրական արդյունք, այլ կունենա միայն քաղաքական արդյունքներ, իսկ նման արդյունքները ոչ մի կերպ կապված չեն լինի անվտանգության և պատերազմի ավարտի հետ»,- համոզմունք  է հայտնել Զելենսկին։

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ համատեղ մամուլի ասուլիսում նա նշել է, որ հաջողություն է մաղթում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խաղաղության հաստատման ուղղությամբ իր նախաձեռնություններում: Զելենսկին հավելել է, որ այս կամ այն հանդիպումից առաջ ձևաչափը պետք է ամրագրվի «թղթի վրա»:

Մեկնաբանելով այն տեղեկությունը, որ ԱՄՆ պետքարտուղարությունը 90 օրով դադարեցրել է այլ երկրներին օգնության ծրագրերը՝ Ուկրաինայի նախագահը գոհունակություն է հայտնել, որ ԱՄՆ-ից ռազմական օգնությունը շարունակում է մտնել երկիր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում