ՎՎարդուհի Հարությունյան

Փիթ Հեգսեթը նշանակվել է ԱՄՆ պաշտպանության նախարար

Փիթ Հեգսեթը նշանակվել է ԱՄՆ պաշտպանության նախարար

Ռազմական գործողությունների վետերան և Fox News հեռուստաալիքի նախկին հաղորդավար Փիթ Հեգսեթը նշանակվել է ԱՄՆ պաշտպանության նախարար:

Սենատում Հեգսեթի թեկնածության քվեարկության ժամանակ «կողմ» և «դեմ» ձայները հավասար են եղել, վճռորոշ է դարձել ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դևիդ Վենսի ձայնը։

«Փիթը կոշտ և խելացի է, ինչպես նաև «Առաջին հերթին՝ Ամերիկան» սկզբունքի իսկական կողմնակից: ԱՄՆ բանակը կրկին մեծ կլինի, և Ամերիկան երբեք չի նահանջի»,- ավելի վաղ ասել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանության նախարարի պաշտոնի իր թեկնածուի մասին:

Փիթ Հեգսեթը զինվորական ծառայություն է անցել Գուանտանամոյի ԱՄՆ բազայում, Աֆղանստանում և Իրաքում ամերիկյան գործողությունների վետերան է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում