ՎՎարդուհի Հարությունյան

Պուտինը պատրաստ է Թրամփի հետ զրույցին, սպասում ենք ամերիկյան կողմի ազդակներին. Պեսկով

Պուտինը պատրաստ է Թրամփի հետ զրույցին, սպասում ենք ամերիկյան կողմի ազդակներին. Պեսկով

Նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցին՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա լրագրողներին կոչ է արել «սուրճի գավաթով գուշակություններ չանել»։

«Պուտինը պատրաստ է, մենք սպասում ենք ամերիկյան կողմից ազդակների, բոլորը պատրաստ են։ Եթե այս մասին ասելիք լինի, մենք ձեզ կտեղեկացնենք»,- ասել է Կրեմլի խոսնակը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ պատրաստ է հնարավորինս շուտ հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ: Թրամփի խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է գործարքի։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում