ԼԼիլիթ Ասատրյան

ՀԲ-ն դիտարկում ենք որպես կարևոր գործընկեր՝ աջակցելու ՀՀ-ին հասնել գյուղատնտեսության զարգացման իր նպատակներին. Պապոյան

ՀԲ-ն դիտարկում ենք որպես կարևոր գործընկեր՝ աջակցելու ՀՀ-ին հասնել գյուղատնտեսության զարգացման իր նպատակներին. Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունվարի 24-ին ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատին և ՀԲ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում գյուղատնտեսության և պարենի պրակտիկայի մենեջեր Հոլգեր Քլեյին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

 

Նախարարը համառոտ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ներկա վիճակը և տեղեկացրել, որ ՀՀ Կառավարությունը հաջորդ տասնամյակի համար ունի հստակ տեսլական՝ ավանդական փոքրածավալ արտադրությունից անցում դեպի ժամանակակից, տեխնոլոգիապես հագեցած, շուկայի զարգացմանը միտված և բարձր ավելացված արժեք ստեղծող գյուղատնտեսություն։
 
 

Գևորգ Պապոյանը նշել է նաև գյուղատնտեսության ոլորտում առաջնահերթ նպատակները՝ հողային բարեփոխումներ, արտահանման դիվերսիֆիկացում, թվային գյուղատնտեսություն և նորարարություն, սննդի անվտանգություն և մարդկային կապիտալի զարգացում, գյուղատնտեսական լոգիստիկ կենտրոնների ստեղծում:

 

«Մենք մեծապես գնահատում ենք Համաշխարհային բանկի հանձնառությունը՝ աջակցելու երկրներին գյուղատնտեսական համակարգերի վերափոխման և պարենային անվտանգության բարձրացմանն ուղղված ջանքերում և Համաշխարհային բանկը դիտարկում ենք որպես կարևոր գործընկեր՝ աջակցելու Հայաստանին հասնել գյուղատնտեսության զարգացման իր նպատակներին»,- ընդգծել է Գևորգ Պապոյանը:
 

Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում Համաշխարհային բանկի հետ համագործակցության հետագա ընդլայնման և գործակցության խորացման առավել հեռանկարային ուղղություններն ու հնարավորությունները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում