ԱԱսպրամ Սարատիկյան

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին բնակարան ձեռք բերելու 502 հավաստագիր է տրամադրվել

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին բնակարան ձեռք բերելու 502 հավաստագիր է տրամադրվել

Այսօր տեղի է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

 

Նիստի սկզբում նախարարը ողջունել է խորհրդի անդամներին և շնորհակալություն հայտնել համագործակցված աշխատանքի համար։

 

Նիստի ընթացքում զեկուցվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ իրականացնելու նախագիծը։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը նախ ներկայացրել է բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընթացքի, արդյունքների մասին, ըստ որի՝ արդեն իսկ տրամադրվել է 502 հավաստագիր, որից 434-ը՝ առաջին բաղադրիչով, 24-ը` երկրորդ, 44-ը` երրորդ։ Շուրջ 20 հավաստագիր հիփոթեքային վարկավորման գործընթացում է, որից 5-ը ավարտվել է։

 

Ղարագյոզյանը ներկայացրել է կատարված լրացում փոփոխությունները։
 
Փոփոխություն է նախատեսվում նաև 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկում` ներառելով 39 համայնքի 443 բնակավայր` նախկին 148 փոխարեն։
 
Խորհրդի նիստին հրավիրված էին նաև ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալներ Աննա Ժամակոչյանը, Դավիթ Խաչատրյանը, ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության պետի տեղակալ Արմեն Մարտիրոսյանը և փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդական Աննա Գասպարյանը։
 

Խորհրդի անդամները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղել ոլորտի պատասխանատուներին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում