ԼԼուսինե Մուրադյան

Այն կարող է գլոբալ դարպասի մաս դառնալ. ԱԺ խոսնակը՝ խաղաղ Հարավային Կովկասի և «Խաղաղության խաչմերուկի» մասին

Այն կարող է գլոբալ դարպասի մաս դառնալ. ԱԺ խոսնակը՝ խաղաղ Հարավային Կովկասի և «Խաղաղության խաչմերուկի» մասին

Չնայած անվտանագային մարտահրավերներին՝ Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար: Այդ մասին «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկման շրջանակում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ընդգծելով, որ այս մասով Հայաստանի տեսլականն ամփոփված է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մեջ, որով առաջարկվում է տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում:

«Խաղաղ և ժողովրդավարական Հարավային Կովկասը կարևոր է ոչ միայն Հայաստանի և ողջ տարածաշրջանի, այլև ԵՄ-ի և ավելի լայն՝ Եվրոպայի համար: Մենք կարծում ենք, որ այն կարող է գլոբալ դարպասի մաս դառնալ»,- ասաց նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում