Հնագետները շարունակում են Զորաց քարերի ուսումնասիրությունը

Հնագետները շարունակում են Զորաց քարերի ուսումնասիրությունը

Քարահունջը կամ Զորաց քարերը Սիսիան քաղաքի մոտակայքում է: Ավելի քան 7500 տարվա պատմություն ունեցող տեղանքը բավականաչափ պեղված եւ հետազոտված չէ: Հարցերի հարցը դեռ հստակ պատասխան չունի՝ արդյոք այն աստղադիտարան, թե՞ հնագույն դամբարանադաշտ է: Հնավայրի հարցում հնագետներն ու աստղաֆիզիկոսները միշտ անհամաձայնության մեջ են եղել:

Համալիրում հայ-լեհական հնագիտական արշավախմբի ուսումնասիրությունները սկսվեցին դեռ նախորդ տարի: Արշավախմբի ղեկավարի գնահատմամբ՝ միանշանակ է, որ հուշարձանը եզակի է մի քանի փաստեր հաշվի առնելով: Դեռ շատ ժամանակ կպահանջվի Քարահունջի նշանակությունն ու հազարամյակներ առաջ ունեցած կիրառությունը լիովին բացահայտելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում