ՀՀայկ Նավասարդյան

Կրպակից գողություն էր արել, ապա հրկիզել այն. 59-ամյա տղամարդը ձերբակալվել է

Կրպակից գողություն էր արել, ապա հրկիզել այն. 59-ամյա տղամարդը ձերբակալվել է

Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գիշերը 44-ամյա մի տղամարդու կողմից շահագործվող մրգի կրպակից կատարել են գողություն, ապա հրկիզել են կրպակը: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

 

«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ արարքը կատարել է 59-ամյա տղամարդը: Նա ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ խոստովանել է, որ գիշերվա ժամը 1-ի սահմաններում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է կրպակի դուռը, գողացել արկղերով մրգեր, կշեռք ու գազի գլանոթ, իսկ առավոտյան ժամը 7-ի սահմաններում հրկիզել է կրպակը:

 

59-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում