ՀՀայկ Նավասարդյան

Քննարկվել են ոսկերչության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանը վերաբերող հարցեր

Քննարկվել են ոսկերչության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանը վերաբերող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը հունվարի 22-ին ընդունել է ոսկեգործության ոլորտում գործող մի շարք ՓՄՁ-ների ներկայացուցիչների։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

 

Քննարկման հիմնական թեման հունվարի 1-ից իրենց կողմից վճարման ենթակա շրջանառության հարկի բարձրացումն էր, որի արդյունքում այն 5 տոկոսից դարձել է 10 տոկոս:

 

Էդգար Զաքարյանը պատասխանել է գործարարներին հուզող հարցերին, պարզաբանումներ տվել բարձրացված հարցերի շուրջ։

 

Անդրադարձ է կատարվել ոսկերչության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանը, պետական աջակցության գործիքակազմին, ոլորտում գործող հարկային դաշտի բարելավման հնարավորություններին։

 

Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ նախարարի տեղակալն առաջարկել է հանդիպման մասնակիցներին հավաքագրել բոլոր հնչեցված ոլորտային խնդրահարույց կետերի մասով առաջարկները և ներկայացնել նախարարություն՝ գործող օրենսդրական կարգավորումները լավարկելու նպատակով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում