ԳԳոհար Սարգսյան

Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

Անձնական տվյալների պաշտպանության գործակալության ներկայացուցիչները գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանի գլխավորությամբ հունվարի 21-ին հանդիպել են Նիդերլանդների Թագավորության դեսպան տիկին Մարիկե Մոնրոյ-Վինթերի հետ։ Հանդիպման ընթացքում դեսպանը ծանոթացել է Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի գործունեությանը, վերջին մեկ տարվա ընթացքում կառույցի կատարած աշխատանքներին ու առաջիկա ծրագրերին։ Դեսպանը բարձր է գնահատել գործակալության կատարած աշխատանքն անձնական տվյալների պաշտպանության իրավունքի զարգացման ուղղությամբ, հետաքրքրվել ոլորտի մարտահրավերներով ու դրանց դիմակայելուն ուղղված կառույցի տեսլականով։

Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին ոլորտի հանդեպ ցուցաբերած հետաքրքրության համար։ Գործակալության պետը հույս է հայտնել, որ դեսպանության աջակցությամբ հնարավոր կլինի կայուն համագործակցություն հաստատել Նիդերլանդների Թագավորության անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի հետ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում