ԱԱսպրամ Սարատիկյան

Տեղի է ունեցել Ծակքար և Կարճաղբյուր գետերի մաքրման գործընթացը համակարգող աշխատանքային խմբի հանդիպումը

Տեղի է ունեցել Ծակքար և Կարճաղբյուր գետերի մաքրման գործընթացը համակարգող աշխատանքային խմբի հանդիպումը

Ծակքար և Կարճաղբյուր գետերի մաքրման գործընթացը համակարգող աշխատանքային խումբը հանդիպում է ունեցել: Հանդիպում-քննարկումը վարել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, էկոնոմիկայի, Ֆինանսների նախարարություններից, ՏԿԵՆ ջրային կոմիտեի, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Քաղաքաշինության կոմիտեի, Կադաստրի կոմիտեի, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ներկայացուցիչներ։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են գետերի աղտոտման աղբյուրների բացահայտման,գույքագրման, դրանց վերացմանն ուղղված միջոցառումների ծրագրերի մշակման վերաբերյալ հարցեր։
 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել գետերի և հարակից տարածքների քարտեզների առկա խնդիրների ուսումնասիրությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում