ԿԿարմեն Ղուկասյան

Ամեն ինչ հնարավոր է. Ալեն Սիմոնյանը՝ Սիրունյանի թեկնածությանը հնարավոր դեմ քվեարկության մասին

Ամեն ինչ հնարավոր է. Ալեն Սիմոնյանը՝ Սիրունյանի թեկնածությանը հնարավոր դեմ քվեարկության մասին

Ամեն ինչ հնարավոր է, դրա հետ կապված խմբակցության ղեկավարը մեր կարծիքը կբարձրաձայնի, կիմանաք, երբ դրա ժամանակը գա։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ ՔՊ-ն փակ քվեարկության ժամանակ դեմ քվեարկի ԲԴԽ անդամի պաշտոնում Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությանը:

Հարցին՝ ինքն ի՞նչ դիրքորոշում ունի Սիրունյանի թեկնածության վերաբերյալ՝ հաշվի առնելով վերջինիս հանրային գործունեությունը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ իր դիրքորոշումը իր խմբակցության դիրքորոշումից չի կարող տարբերվել:

«Ես չեմ կարող ասել, որ ես դիրքորոշում ունեմ, որը խմբակցությունից դուրս է, և մեկ ամսով սառեցնում եմ իմ մասնակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը»,- ասաց Սիմոնյանը՝ տեղեկացնելով, որ այսօր կամ վաղը ՔՊ-ի դիրքորոշումը հայտնի կլինի:

Հիշեցնենք՝ ՔՊ խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում