ԿԿարմեն Ղուկասյան

ՔՊ-ի որոշման մասին հասարակությունը կտեղեկանա. Վաղարշակ Հակոբյանը՝ Ալեքսանդր Սիրունյանին ԲԴԽ անդամի պաշտոնում քվեարկության մասին

ՔՊ-ի որոշման մասին հասարակությունը կտեղեկանա. Վաղարշակ Հակոբյանը՝ Ալեքսանդր Սիրունյանին ԲԴԽ անդամի պաշտոնում քվեարկության մասին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանին այսօր լրագրողները խորհրդարանում հարց ուղղեցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԲԴԽ անդամի պաշտոնում թեկնածու առաջադրված Ալեքսանդր Սիրունյանի մասին՝ հետաքրքրվելով, թե երբ է տեղի ունենալու քվեարկությունը:

Պատգամավորի խոսքով՝ բազմաթիվ դեպքեր են եղել նախկինում, երբ քննարկվել է և հաջորդ օրն է քվեարկվել, եղել են դեպքեր, երբ երկու օր հետո է եղել քվեարկությունը:

«Մենք ընթացակարգով շարժվում ենք առաջ: Մնացած բոլոր հարցերի մասին կտեղեկանաք»,- պատասխանեց Հակոբյանը:

Լրագրողների հարցին՝ արդյոք խմբակցությունը որոշում ունի՞ Սիրունյանին ընտրել-չընտրելու վերաբերյալ, պատասխանեց՝ քվեարկությունը փակ՝ գաղտնի է:

«Կոռեկտ չի, որ բոլորի անունից միտք արտահայտեմ: Դա պետք է անի խմբակցության ղեկավարը, քարտուղարը, որոնք լիազորված են: Ես կկատարեմ այն որոշումը, որը կկայացնի ՔՊ  խմբակցությունը»,- նշեց պատգամավորը:

Դիտարկմանը, թե արդյոք նա տեղյա՞կ է ԲԴԽ անդամի պաշտոնում թեկնածու առաջադրված Սիրունյանի հայհոյախառն գրառումների մասին և արդյոք նրան կընտրի՞, Հակոբյանը պատասխանեց՝ ինքը քվեարկությամբ կտեղեկացնի իր դիրքորոշման մասին:

«ՔՊ-ի որոշման մասին հասարակությունը կտեղեկանա»,- հայտարարեց Հակոբյանը: 

Հիշեցնենք՝ ՔՊ խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում