ՎՎարդուհի Հարությունյան

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկո Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկո Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկո Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Հայաստանը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների հետ ընդհանուր արժեքների և շահերի վրա հիմնված ռազմավարական գործընկերությունը: Մենք պատրաստակամորեն սպասում ենք մեր համագործակցության ամրապնդմանը՝ նպաստելու մեր երկու երկրների անվտանգությանը, ժողովրդավարությանը և բարգավաճմանը»,- X-ի միկրոբլոգում գրել է Միրզոյանը:

Ավելի վաղ ԱՄՆ Սենատը Մարկո Ռուբիոյին հաստատել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում