ՄՄարիամ Մխիթարյան

Դավոսում աշխատանքն է սկսում Համաշխարհային տնտեսական համաժողովը

Դավոսում աշխատանքն է սկսում Համաշխարհային տնտեսական համաժողովը

Հունվարի 20-24-ը Շվեյցարիայի Դավոսում կանցկացվի Համաշխարհային տնտեսական ֆորում 2025-ը: Այս տարվա թեման է «Համագործակցությունն ինտելեկտուալ դարաշրջանում»: Ի թիվս այլ հարցերի՝ կքննարկվեն աշխարհատնտեսական անորոշությանը, արհեստական բանականությանը, աճի գործընթացի վերաիմաստավորման ու մոլորակի պաշտպանության թեմաները:

Սպասվում է, որ համաժողովին կմասնակցի մոտ 3000 մարդ ավելի քան 130 երկրից: Կառավարության մոտ 350 ղեկավար, այդ թվում՝ 60 պետության և կառավարության ղեկավարներ բոլոր կարևոր տարածաշրջաններից, ներառյալ՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը (նա մասնակիցների ինտերակտիվ երկխոսությանը կմիանա տեսակապի միջոցով) և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Մեր տարածաշրջանից համաժողովին կմասնակցեն ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Ալիևը:

Համաժողովին մասնակցում են նաև միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ԱՄՀ ղեկավար Քրիստալինա Գեորգիևան, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատոր Ախիմ Շտայները և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում