ԼԼուսինե Մուրադյան

Պետք է դատարանի իմիջի խնդիր լուծենք, որպեսզի «հարգելի՛ դատարան» ասվածը չլինի ֆորմալ. Սիրունյանի ելույթը

Պետք է դատարանի իմիջի խնդիր լուծենք, որպեսզի «հարգելի՛ դատարան» ասվածը չլինի ֆորմալ. Սիրունյանի ելույթը

Դատավորի մասնագիտությունը միակ մասնագիտությունն է, երբ նա պետք է ուշադիր ու զգույշ լինի իր սոցիալական կապերի մեջ: Ամեն մեկին քավոր-սանիկ չի կարող լինել: Սխալ սոցիալական կապը վաղը, մի շաբաթ, ամենաուշը 1 ամիս հետո իր համար դառնալու է խնդիր: Այդ մասին իր ելույթի ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրված թեկնածու Ալեքսանդր Սիրունյանը:

Ըստ թեկնածուի՝ պետք է դատարանի իմիջի խնդիր լուծել, որպեսզի «հարգելի՛ դատարան» ասվածը չլինի ֆորմալ:

«Ուզում եմ ամփոփ ունենալ բնակչի վստահությունը վայելող դատարան, որ նա իմանա, որ եթե գործը դատարանում է (բացարձակ կապ չունի՝ որ դատավորին է մակագրվելու), պետք է հանգիստ լինի, որ լուծում ստանալու է հարցը»,- ասաց նա:

Ալեքսանդր Սիրունյանի պատկերացրած դատավորը պետք է լինի «ինտելեկտուալ, անկախ դատավոր», որը պետք է ունենա որակյալ կրթություն և բարձր աշխատավարձ: ԲԴԽ անդամի թեկնածուն նաև պատկերացնում է՝ «զարգացող, ոտքի կանգնող տնտեսության մեջ» իր պատկերացրած դատավորը չպետք է ունենա բնակարանի, մեքենայի ապառիկ փակելու, սոցիալական ապահովության, երեխայի ուսման վարձի խնդիրներ, ինչպես նաև ընտանիքի անդամների, ծնողների բուժման խնդիր:

ԲԴԽ-ն, ըստ Սիրունյանի, պետք է ունենա նաև սեփական ուսումնասիրություն կատարելու հնարավորություն, օրինակ՝ թե ինչու է ձգձգվում այս կամ այն գործը: Պետք է լինի նաև ԲԴԽ որոշումների վերանայման կարգ, հատկապես եթե խնդիրը վերաբերում է դատավորին գործից ազատելուն:

«Դատավորին գործից հանելը ЧП է պետության համար, ու պետք է ЧП դիտարկվի»,- կարծում է Սիրունյանը:

ԲԴԽ անդամի թեկնածուն նաև անդրադարձավ մարզերի դատարանների շենքային պայմաններին՝ նկատելով, որ մինչև օրս կան շենքեր, որոնք սանհանգույց չունեն:

«4 դատական ռեֆորմ ենք անցել բյուջեից հատկացումներով, միջազգային գործընկերների հատկացումներով, ու մենք ունենք այդ վիճակը: Այդ խնդիրները լուծվելու են, որովհետև դրանց լուծման դինամիկան ես տեսնում եմ»,- ասաց նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում