ՄՄարիամ Մխիթարյան

Քննիչներն ավարտել են Հարավային Կորեայի նախագահի առաջին հարցաքննությունը

Քննիչներն ավարտել են Հարավային Կորեայի նախագահի առաջին հարցաքննությունը

Քննիչներն ավարտել են չորեքշաբթի ձերբակալված Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի առաջին հարցաքննությունը:

Yonhap-ի փոխանցմամբ՝ գրեթե 11 ժամ տևած հարցաքննությունից անմիջապես հետո նախագահին տեղափոխել են Սեուլի կալանավայր։ Յուն Սոկ Յոլը գիշերը կանցկացնի այնտեղ, հաջորդ օրը նրան նորից կհարցաքննեն:

Նախագահի փաստաբանը հայտնել է, որ նա ոչ մի հարցի չի պատասխանել։ Միևնույն ժամանակ, հունվարի 17-ի առավոտյան լրանում է Յուն Սոկ Յոլի կալանավորման ժամկետը: Դատարանը ձերբակալման հրաման էր տվել քննիչների խնդրանքով՝ նախագահի՝ բազմիցս հարցաքննությանը չներկայանալու կապակցությամբ: Մինչ այդ ժամկետը իրավապահները պետք է որոշեն՝ արդյոք դատարանից թույլտվություն խնդրել նախագահին կալանավորելու համար։

Չորեքշաբթի ավելի վաղ Հարավային Կորեայի պատմության մեջ առաջին անգամ քննիչները ձերբակալել էին Յուն Սոկ Յոլին՝ 2024 թվականի դեկտեմբերի 3-4-ը երկրում ռազմական դրություն մտցնելու հետ կապված խռովության մեղադրանքով:

Նախագահն անօրինական է անվանել իր դեմ սկսված հետաքննությունը: Իր հերթին, երկրի ամենամեծ ընդդիմադիր ուժը՝ «Տոբուրո» դեմոկրատական ​​կուսակցությունը, Յունի ձերբակալությունը համարել է «ժողովրդավարության ու օրենքի գերակայության վերականգնման առաջին քայլը», հաղորդում է Yonhap գործակալությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում