ՄՄարիամ Մխիթարյան

Իսրայելը հերքել է ՀԱՄԱՍ-ի համաձայնությունը Գազայի գործարքին

Իսրայելը հերքել է ՀԱՄԱՍ-ի համաձայնությունը Գազայի գործարքին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հերքել է մամուլում տեղ գտած տեղեկությունն այն մասին, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն իբր համաձայնել է Գազայի հատվածի վերաբերյալ առաջարկվող գործարքին և պատանդների ազատ արձակմանը։

«Հակառակ տեղեկությունների՝ ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությունը դեռ չի արձագանքել գործարքին»,- ասվում է հաղորդագրությունում։

Չորեքշաբթի ավելի վաղ Իսրայելի պետական ​​հեռուստառադիոընկերությունը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ ՀԱՄԱՍ-ը հավանություն է տվել Գազայի հատվածի վերաբերյալ համաձայնագրի առաջարկվող տարբերակին։ Kan-ի տվյալով՝ կողմերը գործարքի մասին կարող են հայտարարել արդեն այսօր։ Միաժամանակ, մեկ այլ հրապարակման մեջ պետական ​​հեռուստառադիոընկերությունը, վկայակոչելով պաղեստինյան աղբյուրը, հայտնել է, որ համաձայնագրի մասին պետք է հայտարարվի հինգշաբթի։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում