ԼԼուսինե Մուրադյան

Մենք չենք մեղավորը, որ ՀԱՊԿ-ում գեթ մեկ սպա չկա ՀՀ-ից. Պապիկյան

Մենք չենք մեղավորը, որ ՀԱՊԿ-ում գեթ մեկ սպա չկա ՀՀ-ից. Պապիկյան

Պաշտոնական Երևանը շահագրգիռ է Մոսկվայի հետ իր համագործակցությունը պահել բարձր մակարդակի վրա: Այդ մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը՝ միաժամանակ նշելով, որ ՀՀ-ն ՀԱՊԿ-ին հարցեր ունի, որոնք օբյեկտիվ են, պետք է առողջ քննարկումների արդյունքում պատասխաններ ստանան, և որ այդ պատասխաններից է կախված Հայաստանի հետագա համագործակցության մակարդակը ՀԱՊԿ-ի հետ:

«Այսինքն՝ ՀՀ-ն չի չեղարկել Մոսկվայի հետ իր երկկողմ համագործակցության որևէ փաստաթուղթ: Մենք անգամ պաշտոնապես չենք չեղարկել ՀԱՊԿ-ին՝ մեր մաս լինելը, բայց դե ֆակտո որևէ մասնակցություն չունենք, և մենք չենք մեղավորը, որ ՀԱՊԿ-ում գեթ մեկ սպա չկա ՀՀ-ից:

Միևնույն ժամանակ պիտի նշեմ, որ երբ խոսում ենք երկկողմ համագործակցության մասին, պիտի այդ համագործակցությունը լինի հավասարակշռված, բալանսավորված, երկկողմ հարգանքի վրա հիմնված»,- ասաց նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում