ՎՎարդան Հովսեփյան

Կիսելյովի հաղորդման հեռարձակումը կարող է մեր երկրում արգելափակվել. ԲՏԱ նախարար

Կիսելյովի հաղորդման հեռարձակումը կարող է մեր երկրում արգելափակվել. ԲՏԱ նախարար

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը անդրադարձել է օրերս ՌԴ համառուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր» հաղորդմանը, որի ընթացքում հնչեցվել էին արհեստականորեն գեներացված խոսույթներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։

«Նմանօրինակ բովանդակությամբ մեկ այլ հեռուստահաղորդում կար, որն արգելափակված է՝ Սոլովյովի հաղորդումը։

Բոլոր այն հաղորդումները, որոնք կհեռարձակվեն երկրի տարածքում, իրենց հեռուստաբովանդակությամբ պետք է համապատասխանեն օրենսդրությանը ճիշտ այնպես, ինչպես հայաստանյան հեռուստաալիքներն են այդ կանոններին հետևում»,- ասաց նախարարը։

ԲՏԱ նախարարը նշեց՝ բողոք են ներկայացրել ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով:

«Կլինի կոնկրետ արձագանք, և դրանից հետո ԲՏԱ նախարարությունը կհստակեցնի իր անելիքները»,- հայտարարեց նախարարը՝ նշելով, որ Կիսելյովի հաղորդման հեռարձակումը հնարավոր է արգելափակվի:

Հարցին՝ ինչ է հնչել, որ ինքնիշխանությանը դեմ է եղել, Հայրապետյանը պատասխանել է՝ այդ հաղորդման ժամանակ անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական հարաբերություններին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հիշեցնենք՝ ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ. նրան հանձնվել է բողոքի հայտագիր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում