ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ հավանական պետքարտուղարը կպաշտպանի «Առաջին հերթին` Ամերիկան» սկզբունքը. AP

ԱՄՆ հավանական պետքարտուղարը կպաշտպանի «Առաջին հերթին` Ամերիկան» սկզբունքը. AP

Հունվարի 15-ին ԱՄՆ Կոնգրեսի Սենատի մասնագիտացված հանձնաժողովներում լսումներ կանցկացվեն պետքարտուղարության, տրանսպորտի, արդարադատության, ներքին գործերի նախարարությունների, ինչպես նաև Սպիտակ տան նոր վարչակազմում վարչական-բյուջետային գրասենյակի պաշտոնների թեկնածությունների քննարկման վերաբերյալ:

Associated Press-ը հայտնել է, որ եթե ԱՄՆ Կոնգրեսը պետքարտուղարի պաշտոնում հաստատի սենատոր Մարկո Ռուբիոյին, նա արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվելու է «​​Առաջին հերթին՝ Ամերիկան» սկզբունքով և հաշվի է առնելու առաջին հերթին ԱՄՆ-ի, այլ ոչ թե մյուս երկրների շահերը:

Սենատոր Ռուբիոն համոզված է. «Մեր հիմնական ազգային շահերը ամեն ինչից վեր դասելը մեկուսացում չէ, դա ողջախոհություն է»:

Ըստ AP-ի՝ սենատորների առջև իր ելույթում նա կխոսի նաև Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված միջազգային հարաբերությունների համակարգը փոխելու մտադրության մասին։

«Ամերիկյան ժողովուրդը ցանկանում է ուժեղ Ամերիկա: Այնպիսին, որ մտահոգվի համաշխարհային գործերով, ունենալով հստակ նպատակ՝ նպաստել խաղաղությանն արտերկրում և երաշխավորել անվտանգությունն ու բարգավաճումն այստեղ՝ տանը»,- ասել է օրենսդիրը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում