ԳԳոհար Սարգսյան

Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, մառախուղ, ճանապարհներին՝ մերկասառույց

Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, մառախուղ, ճանապարհներին՝ մերկասառույց
Հունվարի 15-ի ցերեկը, 16-18-ը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 15-ին Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց։
 
Քամին` հյուսիսարևմտյան՝ 2-4 մ/վ, հունվարի 16-19-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 16-ին՝ հատկապես գիշերային ժամերին, կբարձրանա 3-5 աստիճանով։
 
Երևանում հունվարի 15-ի ցերեկը, 16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Հունվարի 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում