ՎՎարդուհի Հարությունյան

Վլադիմիր Պուտինի և Մասուդ Փեզեշքիանի բանակցությունները տեղի կունենան ուրբաթ օրը Կրեմլում. Պեսկով

Վլադիմիր Պուտինի և Մասուդ Փեզեշքիանի բանակցությունները տեղի կունենան ուրբաթ օրը Կրեմլում. Պեսկով

Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Մասուդ Փեզեշքիանի բանակցությունները տեղի կունենան ուրբաթ օրը՝ Կրեմլում: Այդ մասին հայտարարել Է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մոսկվան մեծ նշանակություն է տալիս Թեհրանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի առաջիկա ստորագրմանը»,- նշել է Կրեմլի խոսնակը, հավելել, որ պայմանագիրն ուղղված չէ որևէ այլ երկրի դեմ: 

ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին էլ հայտնել է, որ ՌԴ-ի և Իրանի միջև գործընկերության մասին պայմանագիրը կկնքվի 20 տարի ժամկետով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում