ԼԼիլիթ Ասատրյան

Վերջին տարիներին Հայաստանի և Իրանի միջև զգալիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը. Ռուբեն Ռուբինյան

Վերջին տարիներին Հայաստանի և Իրանի միջև զգալիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը. Ռուբեն Ռուբինյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 14-ին ընդունել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

 

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Հայաստանը շատ է կարևորում հազարամյա բարեկամությունն Իրանի հետ: Նա նշել է, որ վերջին տարիներին երկու երկրների միջև զգալիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը:

 
 

ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է միջխորհրդարանական համագործակցության, պատգամավորական բարեկամական խմբերի գործունեության կարևորությունը՝ այն համարելով առանցքային հարթակ նաև Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդման հարցում:

 

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում անվտանգության, ինչպես նաև խաղաղություն հաստատելու նպատակով իրականացվող քայլերին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում