Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՄՄարիա Գաբրիելյան

Հայաստանի 9 ներկայացուցիչ Իտալիայում մասնակցում է Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերին

Հայաստանի 9 ներկայացուցիչ Իտալիայում մասնակցում է Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերին

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հունվարի 13-23-ը Իտալիայի Թուրին քաղաքում մասնակցում է Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերին:

ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված են 9 մարզիկներ, որոնք հանդես կգան գեղասահք, սնոուբորդ, լեռնադահուկային սպորտ, դահուկավազք և պարադահուկավազք մարզաձևերում: Պատվիրակության ղեկավարը Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանն է: Պատվիրակության կազմում ընդգրկված են նաև մարզիկների անձնական մարզիչներն ու Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը:

Գեղասահքի անհատական պայքարում հանդես կգա Պյոտր Չիտիպախովյան, պարային զույգերի պայքարում՝ Կրիստինա Դոբրոսերդովա-Ալեսանդրո Բորտելո Պելեգրինի զույգը, լեռնադահուկային սպորտի մրցումներում Հայաստանը կներկայացնեն Հարություն Հարությունյանը և Ժիրայր Առաքելյանը, սնոուբորդում՝ Նորիկ Թադևոսյանը և Դավիթ Հովհաննիսյանը, դահուկավազքում՝ Սպարտակ Ոսկանյանը, իսկ պարադահուկավազքում՝ Գարիկ Մելքոնյանը:

Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերին այս տարի շուրջ 55 երկրի 3000 պատվիրակներ են մասնակցում: Հունվարի 13-ին Տորինոյի «Ինալպի» արենայում կայցել է խաղերի բացման պաշտոնական արարողությունը: Հայաստանի դրոշակակիրներն են եղել սնոուբորդիստ Նորիկ Թադևոսյանն ու պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը:

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանի գնահատմամբ` ձմեռային սպորտային խաղերին մասնակցելը պատվաբեր է. «Ձմեռային Օլիմպիական խաղերից հետո Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերը կարելի է համարել երկրորդ ամենամեծ միջոցառումը՝ թե՛ պատվիրակությունների, թե՛ մարզաձևերի քանակով: Ներկայացուցչական տեսանկյունից ևս սա շատ կարևոր միջոցառում է: Ձմեռային սպորտային երկրների ցանկում լինելը Հայաստանի համար պատվաբեր է, ուսանողական սպորտի համար ևս ձմեռային ձևերին մասնակցությունն արժեքավոր է»:

Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի դուրս կգա պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը. նրա մրցելույթը նախատեսված է հունվարի 15-ին: Հունվարի 16-ից էլ պայքարը կսկսեն գեղասահորդները:

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան, հանդիսանալով Համալսարանական սպորտի միջազգային ֆեդերացիայի լիիրավ անդամ, 1995 թվականից մասնակցում է Համաշխարհային ուսանողական ձմեռային և ամառային խաղերին (նախկինում՝ Ունիվերսիադաներ):

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում