ՎՎարդան Հովսեփյան

Սպանություն Նոր Գեղիում. 36-ամյա տղամարդը ձերբակալվել է

Սպանություն Նոր Գեղիում. 36-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հունվարի լույս 13-ի գիշերը 911 ծառայություն զանգած 36-ամյա տղամարդը հայտնել էր, որ ինքը հարվածել է հարևանին ու խնդրել` շտապօգնություն և ոստիկան մոտենան։

 

«Մեկնել են Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները և մարզի պարեկները։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 36-ամյա տղամարդը Նոր Գեղի գյուղի Բանավան թաղամասի հասցեներից մեկում վիճաբանել է Երևանում հաշվառված 55-ամյա Արմեն Վ.-ի հետ։ Տղամարդիկ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, և այդ ընթացքում 36-ամյա տղամարդը խոհանոցային դանակով հարվածել է Արմեն Վ.-ին, ինչի հետևանքով նա մահացել է։

 

36-ամյա տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժին։
 
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է:
 

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում