ԳԳոհար Սարգսյան

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա

Հունվարի 12-ին ՆԳՆ ՓԾ Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Ծաղկաձոր, Աբովյան, Սևան, Աշտարակ քաղաքներում, Հանքավան գյուղում և Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա և 15 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

Միաժամանակ շրջայց իրականացնելիս փրկարարները Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ 25-րդ կմ-ի մոտակա լանջին նկատել են թուլացած քարեր և հեռացրել դրանք:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում