ՎՎահե Դավթյան

Ջանիբեկյան փողոցում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրական սյանը․ կան տուժածներ

Ջանիբեկյան փողոցում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրական սյանը․ կան տուժածներ

Հունվարի 13-ին՝ ժամը 04:22-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջանիբեկյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Hyundai մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ. Հ., ծնված 1989 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրական սյանը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դուրս բերել ուղևորին (Ա. Ջ., ծնված 2001 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տ. Հ.-ն և Ա. Ջ-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում