ԼԼիլիթ Ասատրյան

Ջրվեժ գյուղում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած

Ջրվեժ գյուղում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած

Հունվարի 12-ին, ժամը 15:05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, առկա է վառելիքի արտահոսք։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ բախվել են Mitsubishi (վարորդ՝ Հ. Գ.) և Opel (վարորդ՝ Լ. Ա.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենաները հոսանքազրկվել և գազի բալոնների փականները փակվել են տեղի ուժերով։

Փրկարարները Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի ուղևորին (Չ. Ս., ծնված 1936 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում