ՎՎարդուհի Հարությունյան

Բայդենն ու Զելենսկին քննարկել են Կիևին Վաշինգտոնի աջակցությունը և Ուկրաինայի դիրքերն ամրապնդելուն ուղղված ջանքերը

Բայդենն ու Զելենսկին քննարկել են Կիևին Վաշինգտոնի աջակցությունը և Ուկրաինայի դիրքերն ամրապնդելուն ուղղված ջանքերը

ԱՄՆ և Ուկրաինայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Ըստ Սպիտակ տան հաղորդագրության՝ Ջո Բայդենը և Վոլոդիմիր Զելենսկին քննարկել են Կիևին Վաշինգտոնի աջակցությունը և Ուկրաինայի դիրքերն ամրապնդելուն ուղղված ջանքերը: Անդրադարձ է եղել մարտի դաշտում իրավիճակին:

Սպիտակ տնից հիշեցրել են, որ Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի էներգետիկ ոլորտի, մասնավորապես՝ նավթագազային ընկերությունների և դրանց ղեկավարների դեմ:

«Բայդենն ընդգծել է Ուկրաինային աջակցությունը շարունակելու կարևորությունը, որպեսզի ուկրաինացիները հասնեն արդար և կայուն խաղաղության», - ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

Զելենսկին էլ շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնին՝ իր երկրի կողքին լինելու համար: Միևնույն ժամանակ նա կրկնել է, որ անհրաժեշտ է ուժեղացնել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում